Եթե իմ աշխատակիցների աշխատավարձը չբարձրանա, ես նրանց ժամը 6-ից հետո ուղարկելու եմ տուն. Մեսչյան (տեսանյութ)
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտպանում է այն տեսակետը, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրանան։ Այդ մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Մեսչյանի` քաղաքապետարանում ավելի շատ են աշխատում, քան դրա դիմաց վարձատրվում են։ Ավելին` Մեսչյանի գնահատմամբ, նախատեսված ավելացումները պարզապես «կոպեկներ են»։
«Ես ձեզ ասում եմ, եթե հանկարծ չավելացավ աշխատավարձերը, ես իմ աշխատողներին ժամը 6-ին տուն եմ ուղարկելու»,- ասաց Մեսչյանը։
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում, այդ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ չեն բարձրանում բժիշկների, սահման պահող պայմանագրային զինծառայողների ու մյուսների աշխատավարձերը, Մեսչյանն արձագանքեց, որ դիտարկումն իրավացի է, և հնարավոր է, որ նրանց աշխատավարձերն էլ բարձրանա, սակայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտություն է, և ինքը ողջունում է դա։
Մանրամասները՝ տեսանյութում