ՀՀ ՊՆ զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող է մահացել
Զինված ուժերում զինվոր է մահացել: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ.: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: