Նոր սկանդալ Բրիթնի Սփիրսի շուրջ. երգչուհին նշել է, որ հոր պարտադրանքով է պառկել հոգեբուժարանում
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի անվան շուրջ նոր սկանդալ է հասունացել:
Երգչուհին, ով տևական ժամանակ է՝ բուժում է ստանում հոգեբուժարանում, հայտարարել է, որ իր 66-ամյա հայրն է իրեն ստիպել պառկել հոգեբուժարանում և դեղորայքային բուժում ստանալ:
Այդ մասին հայտնի է դարձել դատական պրոցեսի ժամանակ, որտեղ Սփիրսը պահանջել է, որ հորը զրկեն իր խնամատարությունից: Դատավորը որոշում դեռ չի կայացրել, քանի որ Բրիթնին ի սկզբանե պնդում էր, որ ինքն ինքնակամ է տեղափոխվել հոգեբուժարան:
Իսկ որպես ծանր սթրեսի պատճառ՝ նշել էր հոր ծանր հիվանդության պատճառով իր ապրումները: