Դորիս Դեյը մահացել է. AP
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Դորիս Դեյը 98 տարեկանում հեռացել է կյանքից: Այդ մասին այսօր հայտնել է Associated Press գործակալությունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Իր կարիերայի ընթացքում Դեյը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում:
1960 թվականին նա առաջադրված է եղել «Օսկար»-ի՝ Pillow Talk ֆիլմում կանացի գլխավոր դերակատարման համար: