«Ո՞վ չգիտի, որ Գասպարին սադրիչ ա»․ Քոչարյանի աջակիցները պատռեցին Գասպարիի պաստառը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրում, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը, լարված մթնոլորտ է։ Քոչարյանի աջակիցները պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում դատարանի բակում։
Այնտեղ էր նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով հակառակ դաշտից էր հանդես գալիս։ Նա Ռոբերտ Քոչարյանին մեղադրող պաստառ ուներ, որտեղ գրված էր «մարդասպան»։ Քոչարյանի աջակիցները փորձեցին խլել պաստառը նրա ձեռքից, ինչի հետևանքով սկսվեցին քաշքշուկ առաջացավ։
Գասպարիի խոսքով՝ Քոչարյանի աջակիցները հարվածել են իրեն։ Նա մեղադրում է նաև ոստիկաններին, որ ոչինչ չեն արել իրեն օգնելու համար։
Աջակիցներն են վստահեցնում են, որ նրան հարվածող չի եղել, որ նա ինքն է իրեն հարվածել ու ընդհանրապես, գասպարին այդտեղ է սադրիչ նպատակներով՝ իրարանցում ստեղծելու համար։
«Ո՞վ չգիտի, որ Գասպարին սադրիչ ա, եթե էդ պահին պետք ա, որ Գասպարին գնա պառկի, գնում պառկում ա»,- ասացին Քոչարյանի աջակիցները։
Մանրամասները՝ տեսանյութում