Ավստրալիայում թռիչքի ժամանակ օդաչուի գիտակցությունը կորել է. ինքնաթիռը 40 րոպե սավառնել է օդում
Ավստրալիայում դասընթացներ անցնող օդաչուն փորձնական թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը և շուրջ 40 րոպե ինքնաթիռն առանց վարման օդում սավառնել է:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդաչուի ինքնազգացողության վատացման պատճառը հարբուխն է եղել և նախօրեին թերսնումը:
Երկար ժամանակ կարգավարը չի կարողացել կապվել օդաչուի հետ, և կապը վերականգնվել է միայն այն ժամանակ, երբ անգիտակից վիճակում շուրջ 40 րոպե օվկիանոսի վրա թռչելուց հետո օդաչուն ուշքի է եկել:
Նա բարեհաջող վայրէջք է կատարել դրանից հետո: