Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել
Հասարակություն

Ուզում եմ հավատալ , որ սա վերջին նամակս կլինի․ ցմահ բանտարկյալի բաց նամակը Փաշինյանին

Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ Ստեփան Գրիգորյան հերթական բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգո պարոն վարչապետ, արդեն չգիտեմ թե քանի բաց նամակ եմ հղել Ձեզ, նաև չգիտեմ, Դուք կարդու°մ եք դրանք, թե « ձայն բարբառո անապատի» են մնում: Ամեն դեպքում Ձեր մամուլի ասուլիսի ընթացքում ասացիք, որ կարդում եք այն ամենը, ինչ Ձեզ է ուղղվում: Արդեն մեկ տարի գրում եմ Ձեզ և հավատացած եմ, որ կարդում եք: Այդուհանդերձ ինչու° չեք արձագանքում: Երբ Դուք ընդդիմադիր պատգամավոր էիք (նաև` արդարադատության ներկա նախարար Արտակ Զեյնալյանը), առավել քան որևէ մեկը, քաջատեղյակ եք եղել ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների խնդիրներին:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թվականի ապօրինի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված 42 դատապարտյալների դաժան ճակատագրին և վիճակին տեղյակ եք եղել: Ձեր ղեկավարած ընդդիմադիր լրատվամիջոց "Հայկական ժամանակը" բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրը: Այդ օրաթերթի կողմից տպագրված իմ բաց նամակի արդյունքում ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն այցելեց մահապատժի դատապարտված դատապարտյալներին և հանդիպելով անձամբ ինձ հետ, ծանոթացավ խնդիրներին, արձանագրեց թույլ տրված կոպիտ սխալը: Նա խոստացավ գնալ և պարզել, թե ով է կազմել և Ռ. Քոչարյանին հրամցրել նման ապօրինի հրամանագիր:

Պարոն Փաշինյա'ն, Դուք այն բացառիկ պատգամավորներից մեկն եք, ով տարբեր տարիների, երբ մահապատժի դատապարտված դատապարտյալները դիմում էին ճարահատյալ հուսահատ միջոցի` հացադուլի (Դուք և Նաիրա Զոհրաբյանը ), այցելում էիք մեզ և հորդորում, որ դադարեցնենք հացադուլը, խոստանալով հարցը բարձրացնել ԱԺ - ում: Մեծարգո պարոն վարչապետ, Դուք այսօր Աստծու կամոք ՀՀ թիվ մեկ այն ղեկավարն եք, որ այդ հարցը բարձրացնելու կարիք այլևս չկա: Դուք իրավասու եք լուծելու այն` ինչպես ցանկանաք, և ես՝ Ստեփան Գրիգորյանս, ուզում եմ հասկանալ, Ձեզ ի°նչ պատահեց:

Նոր գործիքակազմ հորինելու անհրաժեշտություն չկա: 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական նոր օրենսգիրքը գործողության մեջ դնող կարգն արգելում է նոր օրենսգրքի խստացված դրույթները տարածել նախկինում ծանր հանցագործություն կատարած անձանց վրա: Դա նաև սահմանադրական նորմ է, այդ մասին բազմիցս իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաթիվ հանրաճանաչ իրավաբաններ, իրավապաշտպաններ, գրագետ մարդիկ:

Կամա թե ակամա մենք էլ ենք դարձել իրավաբան: Պարոն Փաշինյա'ն, ինչու° չեք հանձն առնում լուծելու այդ խնդիրը, վերացնելու թույլ տրված ապօրինությունը և անարդարությունը: Մենք ամեն օր վայրկյաններն ենք հաշվում և սպասում Ձեր արդարամիտ որոշմանը:

Հույս ունեմ, որ սա կլինի իմ վերջին հորդոր - բաց նամակը Ձեզ. մենք էլ մարդ ենք, տառապում ենք: Հարգանքով` մահապատժի և ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ սի 2019 թ.»։