ԱՄՆ-ում տեսախցիկի առաջ ոստիկանները սպանում են դանակով զինված տղամարդուն (տեսանյութ)
ԱՄՆ-ի Սիեթել նահանգի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որի հեղինակը ոստիկաններից մեկն է։ Տեսանյութում ոստիկանները իրականացնում են իրենց հերթական օպերացիան, որի ժամանակ մահանում է սպիտակամորթ տղամարդ, ում ձեռքին կա դանակ։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Տեսանյութը նկարահանված է հենց դեպքի վայրում։ Բազմահարկ շենքի բնակիչները կանչով դիմել էին ոստիկաններին, ովքեր էլ եկել էին դեպքի վայր։
Կանչով դիմած կինը նշել է, որ մի մարդ դանակը ձեռքին ընկել է իր ետևից և ինքը հիմա թաքնվել է բաղնիքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ջարդում դուռը, ներս մտնում և հանցագործին համոզում, որպեսզի նա հանձնվի, սակայն հանցագործը չի հանձնվում և ոստիկանները կրակում են նրա վրա։
Հանցագործը տեղում մահանում է։