Մեզ հետ խաղում են, էդ խաղը լավ չի վերջանա․ վարչապետը զինթոշակառուներին տված խոստումը չի պահել (տեսանյութ)

Այս թեմայով
- Ժողովուրդը կորցրել է հավատը` իշխանության հանդեպ. Վիգեն Ստեփանյանը ևս դեմ է «բազմաժանր» նախարարության քայլերին (տեսանյութ)
- Մեր լեզուն հայերենն է, մենք քրիստոնյա ենք, մենք բոլորս հայ ենք, սա քաղաքական ակցիա չէ․ բողոքի ակցիային նոր մարդիկ են միանում (տեսանյութեր)
- ԵԽԽՎ էմիսարներին տվել են այդ մանդատը. մեր իշխանությունն է ցանկացել, որ փակ լինի կոնվենցիայի քննարկումը (տեսանյութ)
- Նորաշենցիները գյուղապետարանի մուտքը չեն բացի, մինչև գյուղապետին չվերադարձնեն իր աշխատանքին (տեսանյութ)
Վարչապետի խոստումներն ու օրինագիծը տարբերվում է իրարից, չի համընկնում։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին զինթոշակառուները, ովքեր եկել էին թույլ իրենց խնդիրը ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս զինվորականներին խոստացել է, որ օրինագիծը մշակելու ժամանակ ներգրավեն զինթոշակառուներից ներկայացուցիչներ, սակայն այդպես էլ չեն ներգրավել, ու օրինագիծը մշակվել է առանց իրենց։
Մեր զրուցակիցը նկատում է, որ այնտեղ կան կետեր, որոնք չեն գոհացնում իրենց։ Զինթոշակառուները պայմանավորվել են Փաշինյանի հետ, որ այդ կետերը կվերանայվեն և կհարմարեցվեն իրենց, սակայն առանց քննարկման՝ այն դրվել է հաստատման։
«Ես կարծում եմ՝ խոսքը պետք է համաձայնեցվեր օրինագծին։ Հիմա հարց է՝ վարչապե՞տն է մեզ խաբում, թե՞ պաշտպանության նախարարն է վարչապետի խոսքը գետնով գցում»,-նկատեց զինթոշակառուներից մեկը և հավելեց, որ եթե երկրում բան է փոխվել, ապա արդարությունն իրենց կողմը կլինի։
Նա նաև իր հարցադրումն ուղղեց ԱԺ-ին․ «Ձեր մեջ մի զինվորական կամ զինվորականի ընտանիքից մարդ կա՞»:
Զինթոշակառուներից մեկը որդու հետ էր եկել։ Փոքրիկ Արգիշտին հոր հետ եկել էր կանգնել կառավարության դիմաց և վարչապետից պահանջում էր իր հոր քրտինքով վաստակած տունը։
Մանրամասները՝ տեսանյութում