«Մի տեսակ այնպիսի տպավորություն է, որ կալանքի այլընտրանքը գրավն է դառնում»․ Շաքե Իսայան (տեսանյութ)
Ես նկատում եմ, որ էապես աճում է գրավը՝ որպես կալանքի խափանման միջոց կիրառելը։ Այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ իր հարցն ուղղելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Նա նկատեց, որ վերջին շրջանում այդ մոտեցումը տենդենց է դարձել։
«Մի տեսակ այնպիսի տպավորություն է, որ կալանքի այլընտրանքը գրավն է դառնում»,-նկատեց Շաքե Իսայանը։