Անգլիայում հայտնաբերվել է քրիստոնեական ամենահին դամբարաններից մեկը
Անգլիայի Էսսեքսի կոմսությունում հայտնաբերվել է արքայական դամբարան, որը բրիտանացի հնագետներն արդեն շտապել են անվանել «բրիտանական Թութանհամոնի դամբարան»:
Դամբարանը հայտնաբերել էին տեղանքում շինարարական աշխատանքներ կատարող բանվորները՝ դեռևս 2003 թվականին: Ավելի ուշ ուսումնասիրություններն իրենց ձեռքն են վերցրել Լոնդոնի հնագիտական թանգարանի հնագետները:
Ոսկորների ուսումնասիրությունից պարզվել է, որ դամբարանում թաղված է եղել 6-րդ դարում ապրած անգլո-սաքսոնական արքայազն: Հնագետները փաստում են, որ սա երբևէ հայտնաբերված ամենահին քրիստոնեական անգլո-սաքսոնական դամբարանն է: