Արշավիր Ղարամյանը լուսանկար է հրապարակել Սերժ Սարգսյանի, Օգանովսկիի, Վիտալի Բալասանյանի և Լևոն Մնացականյանի հետ (ֆոտո)
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, Վիտալի Բալասանյանի, Լևոն Մնացականյանի մասնակցությամբ։ Լուսանկարին կից Ղարամյանը գրել է.
«Շնորհավորում եմ եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն Հայոց աշխարհին, Շուշիի հաղթանակը համազգային տոն է, որովհետև ձեռք է բերվել համայն հայության միասնության, միակամության, անմնացորդ նվիրումի և անձնազոհության շնորհիվ: