Հայտնի երաժիշտի մահվան պատճառներից մեկը կարող է լինել ինքնասպանությունը
Prodigy խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտի արյան մեջ մեծ քանակությամբ ալկոհոլ, կոկաին և կոֆեին է հայտնաբերվել: Սակայն դեռ քննությունը միանշանակ չի հաստատել՝ երաժիշտի ինքնասպանության փաստը:
«Մենք միանշանակ չենք կարող ասել՝ արդյոք նա ինքնասպա՞ն է եղել, թե՞ դա դժբախտ պատահարի արդյունք էր, այդ իսկ պատճառով էլ գործը չի փակվի» -ասել է Ֆլինտի ինքնասպանության գործը քննող քննիչը:
Հիշեցնենք, որ 49-ամյա երգիչ Կիտ Ֆլինտի մարմինը մարտի 4-ին հայտնաբերվել էր Էսեքսում գտնվող նրա տանը: