Բեսպրեդելը հասավ դպրոցների տնօրեններին․ գլխներին կախված է աշխատանքը կորցնելու վտանգը
Լոռու մարզի մարզպետ Անդրեյ Ղուկասյանն արդեն տևական ժամանակ է՝ տեռորի է ենթարկում մարզի բոլոր այն դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին ու փոխտնօրեններին, որոնք հանդգնել են Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ չներկայանալ այդ միջոցառումներին։
Նշենք, որ բոլոր մարզպետներին կառավարությունից իջեցվել էր հրահանգ՝ ապահովել իսկական մոբիլիզացիա, որպեսզի մարզում իրականացվող միջոցառւոմների ժամանակ արված լուսանկարները հնարավորինս բազմամարդ լինեն, որպեսզի հիմնավորվի 124 միլիոն դրամի ծախսման արդյունավետությունը։
Բանը հասել է նրան, որ Լոռու մարզպետարանում ուսուցիչներին հրահանգել են ազատման դիմումներ գրել, վերջիններս էլ այլ ճար չունենալով, այդ մասին իմաց են տվել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին։
Այսօր Ազգային ժողովում էլ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ (ԼՀԿ) բարձրաձայնեց, որ այսօր, այն նույն ժամին, երբ կառավարության ղեկավարը ասուլիս է տալիս և հայտարարում, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ գոյություն չունի, Վանաձորում մարզպետարանի աշխատակիցները ճնշումների են ենթարկում այդ նույն դպրոցների տնօրեններին, որ նրանք հրաժարվեն իրենց արդեն գրած բողոքներից․ սպառնալիքը կրկին մեկն է՝ կազատվեն աշխատանքից։
Ստացվում է բեսպրեդելը հասել է այն աստիճանի, որ մերօրյա թավշյա Հայաստանում ճնշումների են ենթարկվում ուսուցիչները ։
Թեև Արայիկ Հարությունյան կրթության և գիտության նախարար ունենալու պարագայում, այդ բեսպրեդելը զարմանալի չէ։
Հիշենք, որ մեր կրթության ոլորտը ղեկավարում է մի մարդ, որը 2015թ.-ին հայտարարում էր՝ դեմ է, որ ՀՀ քաղաքացիները ծառայեն Արցախում, որ ուղիղ եթերում քննադատում է անգլերենի ուսուցչին՝ իր իսկ աշակերտների աչքի առաջ, երբ իր աշխատասենյակում ընդունում է Կարաբինային ու հետո էլ հպարտանում, որ պաշտպանելու է նրան։ Նման նախարար ունենալու արդյունք է այն ամենն, ինչ այսօր կատարվում է Վանաձորում, վաղը կկատարվի մյուս բոլոր մարզերում։
NEWSPRESS.am