Հայ կինոյի օրը հիշատակի օր չէ, որ հիշենք, թե ինչեր կար․ պետք է կինոն զարգացնենք․ Մելքումյան (տեսանյութ)
«Հայ կինո»-ն վաստակել է իրավունքը ունենալ առանձին օր: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ կինոյի օր ունենալուց բացի, պետք է փոխվի պետական մոտեցումը և զարգանա հայ կինոն, որպեսզի կինո ասելով՝ մենք հին կինոն չհիշենք միայն։
«Ես զարմացա, որ նախարարի տեղակալը կինոյի մասին խոսելիս, խոսում է դեկրետներից։ Ինչի՞ համար եք դեկրետներից խոսում։ Վերջին մեկ տարում, կինոյի հետ կապված հարցերը քննարկվե՞լ են նախարարությունուն, թե՞ չէ, եթե այո՛, ապա դրա մասին խոսեք։ Հայ կինոյի օրը հիշատակի օր չի, որ մենք հիշենք, թե ինչեր կար։ Մենք դրա հետ միասին պետք է կինոն զարգացնենք»,-ասաց Մելքումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում