«Ժամանակ». Խաչատուր Սուքիասյանի «հաղթական» մուտքը Ռուբեն Հայրապետյանի «տարածք»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախորդ օրը «Հայէկոնոմբանկի» տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ բանկը մասնաճյուղ է բացել Ավան վարչական շրջանում:
«Հայէկոնոմբանկը» ավելի քան 25 տարվա պատմություն ունի, բայց ներկայացված չէր Ավանում: Պատճառը բանկի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի եւ Ռուբեն Հայրապետյանի լարված հարաբերություններն էին: Հայրապետյանը, ըստ էության, արգելում էր Սուքիասյանին գործունեություն ծավալել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Նոր իշխանության օրոք Հայրապետյանի դիրքերը թուլացել են, իսկ Սուքիասյանինը, ընդհակառակը, ուժեղացել, ինչն էլ վերջինիս հնարավորություն է տվել գործունեություն ծավալել Ավանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում