Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 15-ամյա պատանու սպանության դեպքից (տեսանյութ)
Ապրիլի 27-ին, ժամը 16:20-ի սահմաններում «Տաշիր» բ/կ է տեղափոխվել 15-ամյա տղա՝ կրծքավանդակի ձախ կեսին կտրած-ծակած վնասվածքով: Այդ մասին ահազանգը ոստիկանությունում հնչել էր հիվանդանոցից:
Պարզվել է, որ պատանին հիվանդանոց է տեղափոխվել Տաշիրի Կարեն Դեմիրճյան փողոցից: Նախնական տվյալներով՝ 2-րդ հիմնական դպրոցի հետնամասում նրա և համադասարանցու միջև միջանձնային հարցերի շուրջ վեճ էր եղել, որը հանգուցալուծվել էր դանակահարությամբ:
Ու մինչև ոստիկանները որոնում էին 15-ամյա Արգամին, ոստիկանությունում հնչել է ևս մեկ ահազանգ՝ 15-ամյա Էդիկը հիվանդանոցում մահացել էր: Նա Տաշիրի բնակիչ էր, սովորում էր երկրորդ հիմնական դպրոցի 8-րդ դասարանում:
Այլ մանրամասներ՝ ոստիկանության տեսանյութում.