Վարկեր մարող նպաստառուներին դեռևս չեն կտրի նպաստից․ Բաթոյան (տեսանյութ)
Վարկեր մարող նպաստառուներին դեռևս չեն կտրի նպաստներից։ Այդ մասին իրպաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ընթացք է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ կապված վարկեր փակվող 11 հազար 281 վարկեր մարող նպաստառուների հետ։
Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է վերանայի ընտանեկան նպաստներ տրամադրելու սկզբունքը։
«Վարչապետի գրառման նպատակը քննարկում կազմակերպելն էր և կարծիքներ հարցնելը, ինչը շատ կարևոր եմ համարում: Այս պահին որևէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը, որը կազմվել է, նաև այս հարցը պետք է քննարկի, և մենք պետք է ունենանք հստակ չափորոշիչներ, պետք է այդ ամբողջ համակարգը վերանայվի»,-ասաց Բաթոյանը։
Նա նկատեց նաև, որ պետք է ուսումնասիրվի, թե ինչ նպատակով է նպաստառուն վարկը վերցրել։
Մանրամասները՝ տեսանյութում