Դերասան Չենինգ Տատումը լոգարանից մերկ լուսանկար է հրապարակել (ֆոտո)
Ամերիկացի դերասան Չենինգ Տատումը, ով 2012 թվականին ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդ, լոգարանում արված մերկ լուսանկար է հրապարակել համացանցում:
Ամբողջովին մերկ լուսանկարը դերասանը տեղադրել է Instagram-ի իր էջում: Լուսանկարի տակ Տատումը գրառում է կատարել, որ պարտվել է Ջենգա խաղում իր ընկերուհուն՝ երգչուհի Ջեսսի Ջեյին, այդ պատճառով էլ հրապարակում է իր մերկ լուսանկարը:
Լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել դերասանի երկրպագուների շրջանում և արդեն 2.7 միլիոն լայք է հավաքել համացանցում: