«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստն ավարտում է կարիերան
«Բարսելոնա»-յի նախկին ֆուտբոլիստ Չավին, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Սադ» ակումբում, այս տարի կավարտի միջազգային կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Չավին հայտարարել է, որ այս մրցաշրջանն իր համար վերջինը կլինի։ Նա նաև ընդգծել է, որ անհամբեր սպասում է իր մարզչական կարիերային։
Ընգծենք, որ Չավին հանդիսանում է կատալոնական «Բարսելոնա»-ի՝ վերջին տասնամյակի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը։