Տերթոդիկյան բարքեր «Միլան»-ում. Ջենարո Գատուզոն թիմին փակել է մարզաբազայում
Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն թիմին փակել է մարզաբազայում և այնտեղ կպահի 5 օր:
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Գատուզոն այս քայլին դիմել է, քանի որ մարզման ժամանակ ուշացել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Տիմույե Բակայոկոն, ինչն էլ զայրացրել է իտալացի մասնագետին:
Այս քայլին դիմելու ամենահիմնական պատճառներից է թիմի ցուցադրած դժգույն խաղը:
Վերջին 7 խաղում իտալական ակումբը տարել է ընդամենը 1 հաղթանակ: