iPhone-ի վաճառքն այս տարի նվազել է 17%-ով
2019 թվականի ընթացքում Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքը կտրուկ նվազել է: Նախկինում վաճառքի նման սրընթաց անկում երբեք չի գրանցվել:
Ընկերության տվյալներով, iPhone-նների վաճառքից ստացված հասույթը նվազել է միանգամից 17%-ով: Apple ընկերության տնօրեն Տիմ Քուքը հայտնել է, որ մարտ ամսից նկատվել է իրենց ֆիրմային սմարթֆոնի վաճառքի աճ, մասանավորապես, աճ է գրանցվել Չինաստանում, որտեղ ընկերությունը այֆոնների գները որոշակիորեն նվազեցրել է՝ գնորդներին գրավելու համար:
Չնայած այֆոնների վաճառքի նվազմանը, ընկերության արժեթղթերը 5% աճ են գրանցել: