Ջոն Բոլթոնը Դոնալդ Թրամփին ռազմական միջամտության կոչ է արել
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է ռազմական միջամտությանը Վենեսուելայում, իսկ նրան ռազմական միջամտության կոչ է անում Ամերիկայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ներքին աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը Բոլթոնին մեծ լիազորություններ է շնորհել՝ Վենեսուելայի հարցերով զբաղվելու, իր հերթին Ջոն Բոլթոնը մեկ անգամ չէ, որ կոչ է արել «առավել ագրեսիվ քաղաքականություն վարել Վենեսուելայի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի փողոցներում անկարգություններ սկսվեցին այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ արեց՝ տապալել Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը: