Մեդվեդևին ասեք՝ քո վրա խնդա
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեդվեդևին ասեք՝ քո վրա խնդա, որովհետև իր՝ Հայաստան ոտ դնելու օրով Ալիևն իր վրա էր կրակում Տավուշում: Մեզ վրա որ կրակում է, պատասխան է ստանում:
Էն անթասբներին էլ ասեք սրա համար ամաչեք, որ ձեր ընտրած ու Հայաստանին պարտադրած պապային ապշերոնյան պուճուր խանը այդքան է հարգում:
Իսկ խելացի, հարենասեր մարդիկ էլ թող մի բան լավ մտապահեն. մինչև Ռուսաստանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը կրակոց չկար, Դուշանբեի պայմանավորվածությունն էին հարգում:
Լավրովյան հանդիպումից հետո, երբ Մամեդյարովը հայտարարեց, թե քննարկել են 2016-ի ռուսական առաջարկները, ավելի ստույգ իշմար տվեց, որ կողմ են, որպեսզի դա քննարկվի, Մնացականյանը՝ հերքեց, որ դա են քննարկում, Լավրովը լռեց, Մդվեդևի այցի օրը կրակ բացվեց....
Երբեք չմոռանաք սա....»:
Ստորև ներկայացնում ենք այսօր Երևանում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ՌԴ վարչապետը սարկազմով ընդհատում է Նիկոլ Փաշինյանին և ծիծաղում նրա ասածի վրա: