Վեդի քաղաքում այսօր ամփոփվեց Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը (լուսանկարներ)
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և տեղեկացրել, որ Վեդի քաղաքում այսօր ամփոփվեց Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը, որը արդեն պատմություն ունի։
«Հպարտ ենք...»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Զոհրաբյանը ծնունդով հենց Վեդիից էր, այսօր կլրանար նրա 23 տարին: Նա զոհվեց Արցախում, ապրիլյան պատերազմի ժամանակ: