«Իսլամական պետության» առաջնորդ Ալ Բաղդադին տեսաուղերձ է հղել (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր Ալ-Բաղդադին վերջին տարիներին առաջին անգամ քարոզչական տեսահոլովակով դիմել է իր հետևորդներին:
Ալ Բաղդադին չէր երևացել 2014 թվականից իվեր, երբ վերջին անգամ ելույթով հանդես էր եկել Մոսուլ քաղաքի մզկիթներից մեկում: Այդ օրից ի վեր հաճախ տեղեկատվություն էր տարածվում, որ նա վիրավորվել է կամ զոհվել:
Հոլովակում Ալ Բաղդադին առողջ տեսք ունի, չնայած այն հանգամանքին, որ ժամանակից շուտ սպիտակած մազերով է (նա ծնվել է 1971 թվականին):
Տեսաուղերձում Ալ Բաղդադին խոսում է Բագխուզի կռվի մասին և ընդունում, որ «Իսլամական պետությունն» այդ կռվում պարտվել է: