«Միլան»-ի նախկին ֆուտբոլիստը կարող է փոխարինել Ջենարո Գատուզոյին
Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Մարկ Վան Բոմելը, ով այժմ հոլանդական «ՊՍՎ»-ի մարզիչն է, կարող է փոխարինել Ջենարո Գատուզոյին։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից:
Կայքերը նշում են, որ միլանյան ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել հոլանդացու հետ և զրուցել։
Քննարկվում է նաև Մաուրիցիո Սարիի ու Անտոնիո Կոնտեի անունները։
Ընդգծենք, որ վերջին անհաջողություններից հետո «Միլան»-ի ղեկավարները ցանկանում են փոխել գլխավոր մարզչին։