Սիրիայում նախապատրաստվում է քիմիական գրոհ
«Սպիտակ սաղավարտներ» ակտիվիստական խմբի անդամները պլանավորում են սադրիչ գործողություններ իրականացնել Սիրիայում։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի խոսքերին։
Նա մասնավորապես նշել է, որ ակտիվիստները պլանավորում են քիմիական գրոհ Իդլիբ քաղաքի վրա, որից հետո էլ այդ ամենը պետք է ներկայացնեն այնպես, որ իբր իրականում գրոհն իրականացրել են սիրիական ուժերը։
Նա ընդգծել է նաև, որ «Սպիտակ սաղավարտների» խումբն այդկերպ ցանկանում է Սիրիայում ստեղծել նոր խառնաշփոթ իրավիճակ։