Ինչո՞ւ փոխմարզպետը նախընտրեց «գործ տալը»
Երեկվանից ամբողջ սոցիալական մեդիան ողողված է ԲՀԿ-կան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց ձորի ՔՊ-ական փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջև տեղի ունեցած միջդադեպի մասին լուրերով:
Իշխանական լրատվամիջոցներն ակտիվորեն լծված են փոխմարզպետի և ԲՀԿ-ական պատգամավորի միջև տեղի ունեցածը տարածելով:
Օրինակ, միայն Փաշինյանին պատկանող armtimes.com կայքում կա մի քանի հրապարակում այդ մասին:
Երկու տղամարդու միջև սովորական վեճը վերածվել է երկրի թիվ մեկ կարևորության լուրի և առիթ հանդիսացել ՔՊ-ական փոխմարզպետի համար իրեն ճանաչել տալու. չէ՞ որ մինչ այս միջադեպը որևէ մեկը նրա գոյության մասին չի էլ իմացել:
Իսկ իմքայլական որոշ պատգամավորների համար այս միջադեպը դարձել է լավ առիթ մամուլին որպես քաղաքական գործիչ իրենց անիմաստ գոյությունը հիշեցնելու համար:
Այս էժանագին PR տեխնոլոգիաները բնորոշ են իշխող ուժին, բայց որքանով են բնորոշ հայ տղամարդու տեսակին:
Իրենից լուրջ փոխմարզպետ երևակայող սույն երիտասարդն արդյո՞ք անհարմար չի զգում, երբ բարձրաձայնում է ի լուր ողջ ազգի, որ իր նկատմամբ հայհոյանքներ են հնչել տղամարդու կողմից. չէ՞ որ անգամ բակում խաղացող դեռահասը տղայական կռվի մեջ հայտնվելուց հետո այդ մասին չի բարձրաձայնում՝ այն էլ կնոջ մոտ տղամադու հպարտությունից ելնելով.
Մի՞թե այս փոխմարզպետն այդ ամենատարրական հպարտությունից էլ է զուրկ:
Ի՞նչ է նշանակում թույլ տալ՝ երկու տղամարդու վեճին միջամտի Ազգային ժողովի կին պատգամավորը:
Իսկ գուցե այս կնոջ համար փոխմարզպետը հատ-հատ կրկնել է նաև այն հայհոյանքները, որոնք արվել են իր հասցեի՞ն. Չի բացառվում, որ այդպես էլ եղել է:
Ինչ է, երկու կռվող տղաարդու թասիբն Ազգային ժողովի նորելուկ և անփորձ պատգամավո՞րը պետք է պահի. Սա պարզապես խայտառակություն է:
ՔՊ-ական այլևս հայտնի փոխմարզպետին խորհուրդ կտանք զերծ մնալ գործ տվողի հոգեբանությամբ լուսանկար և տեսանյութ հրապարակելու իր մեթոդներից ու «տղավարի» հարցեր լուծելու տեխնիկային տիրապետել. Դա, անշուշտ նրան պետք կգա իր հետագա պաշտոնավարման ընթացքում: Ի վերջո, տղամարդ լինել է պետք:
NEWSPRESS.am