«Արմավիրի» պետն ավելի բարձր պաշտոն չի ստացել. Զեյնալյանը հերքեց
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը՝ Խաչիկ Հարությունյանը, ավելի բարձր պաշտոն է ստացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ նախկին պետն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել, բայց ավելի բարձր պաշտոնում չի նշանակվել։
«Դա այդպես չէ։ Նա ավելի բարձր պաշտոնի չի նշանակվել»,- ասաց Զեյնալյանը և հավելեց․ «Նա շարունակում է աշխատել համակարգում՝ ավելի ցածր կարգավիճակով»։