Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին
Հասարակություն

Քաղաքացո՞ւ օր, թե՞ Իշխանափոխության

Այսօր ապրիլի 27-ն է, ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Ըստ ՀՀ տոների և հիշատակության մասին օրերի օրենքում իրականացված վերջին փոփոխության, այսօր Քաղաքացու օրն է։ Հայաստանում այդ օրը նշվում է առաջին անգամ։ Տոնը չունի ոչ պատմական ոչ կրոնական ոչ ազգային ենթատեքստ։ Այն ամբողջովին պարտական է իր գոյությամբ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, իշխանափոխությանը։ Իշխանությունները ամեն կերպ ձգտել են, որպեսզի այս օրվան յուրահատուկ տոնականություն ու հանդիսավորություն հաղորդվի։ Նույնիսկ Ս․ Զատկի տոնի մեռելոցը չհարգվեց հանուն այն բանի, որ այս օրը լինի ոչ աշխատանքային։

Վաղնջական ժամանակներից սկսած, տոները որևէ հասարակությունում կամ որևէ ժողովրդի մեջ սահմանվում են որոշակի նպատակով, որոշակի հանրային համաձայնության պայմաններում, ժողովրդական լայն զանգվածների մոտ գիտակցական արմատավորմամբ։ Տոների սահմանման մի քանի տարբերակ կա։ Նախ, դրանք սահմանվում են, եթե կապված են տվյալ հասարակության կյանքում նշանակալի իրադարձության, կրոնական կամ ազգամշակութային կյանքի հետ, կամ էլ կրում են համամարդկային արժեք։ Մյուս դեպքում, դրանք ծնվում են ժողովրդի ծոցում, արմատավորվում ժողովրդի գիտակցության մեջ, ստեղծում են իրենց հատուկ որոշակի ժողովրդա-մշակութային կենցաղային շերտը, ստանում տարածում ու վերջապես պաշտոնականացվում։

Անկախությունից հետո Հայաստանի պետական կամ պաշտոնական տոնացույցը բավական փոփոխություններ կրել է, վերաձևվել մի քանի անգամ։ Սակայն ամեն անգամ նոր տոն սահմանելիս կամ նախկինում եղածը վերականգնելիս, հաշվի է առնվել այն, թե որքանով կա դրա հանրային պահանջը, եթե արվում է, այսպես ասած, ուղղահայաց մակարդակով, կառավարական որոշում ընդունելով և ապա այն տարածելով, կամ էլ ժողովրդական զանգվածների մոտ ձևավորված տոնի պաշտոնականացումը որքանով է պետք, եթե հարցը դիտարկվում է հորիզոնական՝ ներքևից վերև դիտանկյունով։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Քաղաքացու օրը Հայաստանում սահմանվել է իշխանությունների կողմից՝ առանց տոներին հատուկ ընդհանուր սկզբունքները հաշվի առնելով, նպատակ ունենալով ընդամենը ամրագրել տոնի միջոցով հասարակության ու մարդու գիտակցության մեջ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը։

Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե այն կոչվեր ոչ թե Քաղաքացու օր, այլ Իշխանափոխության օր, հատկապես, որ ընդունված պրակտիկայի համաձայն, Քաղաքացու օր է համարվում ողջ աշխարհում տվյալ երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության օրը, քանի որ Սահմանադրությունն է, որ սահմանում է մարդու ու քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները։

Ի դեպ, պատմությանը եթե դիմենք, ապա այն, ինչ անում են այսօր՝ իրենք իրենց հեղափոխական հռչակած իշխանությունները, դեռ հարյուր տարի առաջ Ռուսաստանում ու դրանից էլ երկու-երեք հարյուր տարի առաջ Ֆրանսիայում արդեն արվել էր, համապատասխանաբար, Հոկտեմբերյան հեղափոխության և Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում, այն տարբերությամբ, որ նրանք ավելի անկեղծ ու ազնիվ են եղել իրենց հասարակությունների հետ։

NEWSPRESS.am