Քեռիի թեմայով մի բան ասեմ. Արփինե Հովհաննիսյան
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի՝ քեռուց ու այլ հարազատներից ստացած հարստությանը:
«Քեռիի թեմայով մի բան ասեմ... հիշում ե՞ք, որ ասում էի ապօրինի հարստացման համար պատասխանատվությունը «Նոր Հայաստանում» վերացել է... Դե որովհետեւ ո՛չ օրենք գրել գիտեն, ո՛չ էլ եղածը կիրառել։
Եվ ուրեմն՝ եթե հանկարծ պարզվի, որ քեռին չի, այլ ասենք լրիվ ուրիշի հորեղբայրը, այդ անձը պատասխանատվություն չի կրելու»,- գրել է Հովհաննիսյանը՝ կիրառելով «կոռուպցիայի դեմ աննկուն սելեկտիվ պայքար» հեշթեգը: