«Երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում»․ Փաշինյանը շնորհավորել է եզդիական համայնքինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարինՍանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՓաշինյանը տևական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել էԵ՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ» Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․ «Հրապարակ»Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՔաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»«Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ. «Ժողովուրդ»ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»Ճապոնիան կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետՎոլոդինը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ը նոր ռազմական հակամարտություններ հրահրում
Փարիզը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին`վերահաստատելով աջակցությունը ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորմանը
Բաքուն հայտարարում է՝ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Արցախից
Բաքվի վանդալները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Հայաստանի և Ղազախստանի ավիաընկերությունները փոխադարձ թռիչքներ կիրականացնեն՝ առանց սահմանափակումների Բաքուն Արցախի մշակույթի տները, համայնքային կենտրոններն ու դպրոցները օգտագործում է ռազմական նպատակով «Նշանակվել է ծառայողական քննություն»․ ՆԳՆ-ն՝ Վարդանյանին խոշտանգելու մասին հայտարարություններից հետո Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանը կապ ունի՞ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ. Թաթոյան ՄԻՊ-ը Վարդանյանին ծեծի ենթարկելու առնչությամբ գրություններ կուղարկի ՆԳՆ և Դատախազություն «Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր»-ը արձագանքել է Անհնար էր՝ ոստիկանությունը առանց քաղաքական հրահանգի այդպես վարվեր Սամվել Վարդանյանի նկատմամբ․ ԱԺԲ Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում խնդիրների լուծման կարևորությունը ընդգծվել է պատերազմից հետո Հայաստանում շարունակվում են քաղաքական հաշվեհարդարները․ փնտրվում է ՄԻՊ-ը Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր. Առաքելյան ՔՊ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը. Աթանեսյան Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության ծրագիր է ներկայացրելՍամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել
Անդրադարձ

ԱՆԴՐԱԴԱՐՁ. Որդուս սպանության մեջ ներքաշված են պաշտոնատար անձինք. սպանվածի մայրն անուններ է տալիս (տեսանյութ)

2014թ. հոկտեմբերի 29-ին Շիրակի մարզում՝ Գյումրիում, սպանություն էր տեղի ունեցել: Սպանվածը 25-ամյա Արտյոմ Ադանալյանն էր: Նրա մայրը՝ տիկին Ռուզաննա Ադանալյանը համոզված է, որ որդու սպանությունը բացահայտված չէ, խեղաթյուրված է, կատարվել է խմբակային սպանություն, որը թաքցվում է, ինչպես նաև պատվիրված է եղել և կոծկվել է հանրապետության դատախազի կողմից: 

Նա այդ հարցերով դեռևս նախորդ իշխանությունների օրոք բազմիցս է դիմել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին: Եվ քանի որ վերջինս չի արձագանքել, Ադանալյանը հասկացել է, որ Սարգսյանը չի կարող խնդրին անտեղյակ լինել, և իրեն արհամարհված զգալով՝ նախագահականի դիմաց պատռել է ՀՀԿ-ի անդամատոմսը: 

Հեղափոխությունից հետո էլ, տիկին Ռուզաննայի պնդմամբ, իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք շարունակել են բազմաթիվ ապօրինություններ կատարել:

Նա նշեց, որ ինքը ևս եղել է հեղափոխության ակտիվ մասնակիցներից, մեծ հույսեր է կապել հեղափոխության հետ, մասնավորապես՝ որդու սպանության բացահայտման հետ: 

Տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, սպանվածի մայրն արդեն նոր կառավարության շենքի դիմաց ևս մեկ բողոքի ակցիա է իրականացրել, որը մեծ աղմուկ է բարձրացրել:

Տիկին Ռուզաննա պնդում է, որ խմբակային սպանությունը կոծկողների արարքում կոռուպցիան է դեր խաղում. «Չի կարող այստեղ ուղղակի հանցագործների արարքը կոծկվել՝ առանց նրանց հետ որևէ գործարքի մեջ մտնելու»: 

Ռուզաննա Ադանալյանը նաև պաշտոնատար անձանց անուններ է հնչեցնում.

«Ես ունեմ փաստարկներ, որ որդուս սպանության մեջ ներքաշված են իրավապահ պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, դեռևս սպանության գործով քննության առնվելու ժամանակահատվածում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Գյումրի քաղաքի Մուշի ոստիկանության նախկին բաժնի պետ Հրաչ Սահակյանը և վերջինիս տեղակալ՝ Արա Ազնավուրյանը: Այս անձանց վերաբերյալ ես հաղորդումներ եմ տվել»,- նշում է կինը: 

Բացի դրանից, Ռուզաննա Ադանալյանը ԿՀԴՊՎ-ում հաղորդում է տվել նաև ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ՝ այն մասին, որ Դավթյանը և մյուսները կոծկում են Արտյոմ Ադանալյանի սպանությունը:

Սակայն, այսքանով տիկին Ռուզաննայի կողմից մեղադրվող պաշտոնյաների շարքը չի վերջանում. նա մեղադրում է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ նրան «հանցագործ» անվանելով: 

«Անդրադարձ» հաղորդաշարի շրջանակում Արիանա Հովսեփյանի զրույցի մանրամասները Ռուզաննա Ադանալյանի հետ՝ ստորև.