Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա

Սպասվող ակտիվացումներ՝ ղարաբաղյան կարգավորման ճակատում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը երեկ քննարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ։

Վերջինս Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրեն տեղեկացրել է ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչը։ Թոմաս Գրեմինգերը իր խոսքում շեշտել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը բավական վստահ է եղել իր խոսքում և կարծիք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ներկայում ընթանում են ճիշտ ճանապարհով։ Մինչ այս, Չինաստան է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Սպասվում է, որ այսօր արդեն այնտեղ կմեկնի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պաշտոնապես հաստատվել է, որ Չինաստանում Պուտինն ու Ալիևը հանդիպելու են։ Հանդիպման օրակարգում, բացի երկկողմ հարաբերություններից և ռեգիոնալ օրակարգից, անշուշտ, կլինի նաև ղարաբաղյան կարգավորման հարցը։

Գոնե Լավրովի լավատեսությունը, որի մասին բարձրաձայնել է Գրեմինգերը, հուշում է, որ հարցին անդրադարձ կլինի։ Այս ամսվա վերջին էլ Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Մեդվեդևն, իհարկե, այն անձն էր, ով 2016-ին դեռ, խոսեց ղարաբաղյան կարգավորման մի պլանի մասին, որը նաև կարելի է համարել ռուսական պլան։

Այն հիմնականում հայտնի է․ հիմքում Մադրիդյան սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունքի իրացում, մնացած դետալներով հանդերձ, ընդամենը որոշակի սրբագրումների ենթարկված, հերթականության հարցում որոշակիորեն փոփոխված։ Այս ակտիվ այցերի ու փոխայցերի համատեքստում չունենալ տպավորություն, որ ղարաբաղյան կարգավորման ճակատում ինչ-որ հետաքրքիր երթևեկ կա քաղաքական-դիպլոմատիկ առումով, կնշանակի ընդհանրապես չունենալ քաղաքական հոտառություն։

Ուստի, մնում է հասկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են սպասվում առաջիկայում, և դրանք որքան են հայանպաստ կամ ադրբեջանամետ, կամ որքանով է պահպանված «Ղարաբաղյան հակամարտությունում չեն լինելու հաղթողներ և պարտվողներ» թեզի թելադրած բալանսը, որ Ադրբեջանի պառլամենտի ղեկավարն էլ իր հերթին է հորդորել ադրբեջանցի պառլամենտականներին՝ զերծ մնալ ղարաբաղյան կարգավորման մասով ռազմատենչ հռետորաբանությունից։

Լավրովի լավատեսությունը հուշում է, որ առաջ է մղվել ռուսական պլանը, ինչը ուղղակի նշանակում է, որ Բոլթոնյան կամ ամերիկյան պլանը տեսադաշտից հեռացվել է կամ մղվել լուսանցք։ Լավրովի լավատեսությունը նաև հուշում է, որ հակամարտող կողմերից ամենից «անհուսալին» համարվող Երևանը, որի արևմտամետ նկրտումների մասին ռուսական մեդիան ամիսներ շարունակ էր բարձրաձայնում, արդեն լիովին գտնվում է ռուսական գծի մեջ ու գոնե Ղարաբաղյան հարցի մասով «խաղեր չի տա»։

Միաժամանակ, շատ սիմվոլիկ է Ալիև-Պուտին սպասվող հանդիպումը Պեկինում։ Չինաստանը ձգտում է ԵԱՏՄ-ի հետ առանձնակի խորը և ընդլայնված հարաբերություններ ունենալ։ Համաձայնագրերն այս առչնությամբ արդեն միության անդամ երկրների պառլամենտներում են։

Մոսկվան նաև ձգտում է Բաքվին ինչ-որ տեղ ապահովել իր ստեղծած ռեգիոնալ-քաղաքական միավորներում։ Ու այս բավական խոշոր ու նուրբ կոմբինացիա ունեցող գործարքում միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ արժեք ունի ղարաբաղյան խաղաթուղթը, ու ինչ կշահի կամ կկորցնի հայկական կողմը։

NEWSPRESS.am