Հայտնի է, թե որքան է կազմելու Էդեն Ազարի աշխատավարձը Մադրիդի «Ռեալ»-ում
Իսպանական սպորտային պարբերականները հայտնում են նոր մանրամասներ Էդեն Ազարի Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից: Կայքերը նշում են, որ իսպանական ակումբն Ազարին առաջարկել է շաբաթական 460 հազար եվրո աշխատավարձ:
Եթե այս աշխատավարձը հաստատվի ու Ազարը տեղափոխվի իսպանական գրանդ, ապա նա կդառնա Եվրոպայում ամենաշատ գումար աշխատող ֆուտբոլիստը:
Հավելենք, որ ըստ անգլիական սպորտային կայքերի՝ մրցաշրջանի վերջին տուրից հետո կհայտարարվի տրանսֆերի մասին: