«Ոչ թե որևէ մեկը պետք է լավություն անի Արոնյանին ու ստեղ-ընդեղ գլուխ գովա, այլ պետք է նա ստանա պետական աջակցություն». Փաշինյան (տեսանյութ)
Շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով՝ կառավարությունը գումար կհատկացնի: Այդ մասին որոշվեց կառավարության հերթական նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Արոնյանն անգնահատելի վաստակ ունի և նա «ռոլ մոդել» է Հայաստանի համար ու նրան պետք է աջակցել:
«Ոչ թե որևէ մեկը պետք է լավություն անի Արոնյանին ու ստեղ-ընդեղ գլուխ գովա, այլ պետք է Արոնյանն ստանա պետական աջակցություն»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում