Շրի-Լանկայում տեղի է ունեցել առաջին զանգվածային հուղարկավորությունը
Շրի-Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչության հետևանքով զոհերի առաջին զանգվածային հուղարկավորության արարողությունը: 30 մարդու հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Կոլոմբոյից ոչ շատ հեռու գտնվող Նիգոնբո քաղաքի Սուրբ Սեբաստիան եկեղեցում:
Առավոտյան 8:30 լռության րոպեով հարգվել են զոհվածների հիշատակը: Հենց այդ ժամին էլ տեղի էր ունեցել առաջին պայթյունը: Նեգոմբո քաղաքն ու հարակից այլ քաղաքները, որոնք սովորաբար եռուզեռի մեջ են լինում, այս օրերին դատարկվել են, խանութների մեծ մասը փակ է, փողոցները լիքն են զինվորականներով ու ոստիկաններով:
Ամենուրեք տների ու շինությունների վրա ծածանվում են սպիտակ դրոշակներ՝ ի նշան մեծ սուգի: Այս քաղաքի եկեղեցում Սուրբ Զատկի պատարագին տեղի ունեցած պայթյունին զոհ էր գնացել 150 մարդ: