Եկեք միասին ատենք մեր բոլոր խնդիրները, իսկ կառավարությունն էլ կողքից թող «հիանա» այդ «ցլամարտով»...
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եմ հասկանալ վարչապետին...
Ի՞նչ է նշանակում՝ ատեք աղքատությունը: Սա ի՞նչ հորդոր է, որ վարչապետն ուղղում է քաղաքացիներին։ Սա՞ է տնտեսական հեղափոխության բանալին...
Դե եկեք հիվանդության և գործազրկության դեմ էլ պայքարենք՝ դրանք ատելով, և ամեն ինչ իր տեղը կընկնի...
Էլ ինչների՞ս են պետք տնտեսական, սոցիալական և առողջապահական ծրագրերը:
Դե ինչ, եկեք միասին ատենք մեր բոլոր խնդիրները, իսկ կառավարությունն էլ կողքից թող «հիանա» այդ «ցլամարտով»...
Վերջում մեր հաղթանակը կտոնենք՝ «Գմփ-գմփ-հու» վանկարկումով...»: