Արցախի նախագահի երդմնակալության խնջույքին մասնակցած արցախցի բոլոր հրավիրյալները թեստավորվել են. News.am Պուտինը մաստեր կլաս ցույց տվեց ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան «Հարսնաքար»-ի նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ. Ամրամ Մակինյան Իշխանությունն ընդդիմության անկողին մտնելը կդարձնի ջրի ճամփա Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում 440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան 3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները «Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս». Դատախազը՝ «Սերժ Սարգսյանի մնացորդ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ
Լողափում արված լուսանկարներում երևում են Գայանե Ասլամազյանի սեքսուալ ոտքերը (ֆոտո) Արցախի նախագահի երդմնակալության խնջույքին մասնակցած արցախցի բոլոր հրավիրյալները թեստավորվել են. News.am Պուտինը մաստեր կլաս ցույց տվեց ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան «Հարսնաքար»-ի նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ. Ամրամ Մակինյան Իշխանությունն ընդդիմության անկողին մտնելը կդարձնի ջրի ճամփա Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում Պետական դավաճանությո՞ւն, թե՝ Փաշինյանի դեմ նոր ոտնձգություններ...Նիկոլը լռում է 440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան 3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները «Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս». Դատախազը՝ «Սերժ Սարգսյանի մնացորդ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ «Յուվենտուսը» Պյանիչի փոխարեն կարող է թիմ հրավիրել Կոուտինյոյին Խոշոր ու ողբերգական ավտովթար Նեպալում․ բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ կան զոհեր և վիրավորներ Ինչո՞ւ իշխանությունը պաշտոնական խողովակներով չի արձագանքում և չի հերքում զենքի վաճառքի մասին տեղեկությունը․ Մ․ Սուքիասյան «Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին Բելառուսում «մայդան» չի լինելու․ Ալեքսանդր Լուկաշենկո Լիոնել Մեսսին այս ամռանը չի կարող անվճար հեռանալ «Բարսելոնայից» 17-ամյա պատանին կալանավորվել է՝ 21-ամյա երիտասարդի սպանության համար․ ՔԿ Ջորջ Ֆլոյդին նվիրված ցույցեր են ընթանում Լոնդոնում․ կան ձերբակալվածներ Իտալիան հունիսի 15-ից կարող է ընդունել ռուս զբոսաշրջիկներին Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք ԱՄՆ-ում ցույցերի մասնակիցներից 4000 հոգի ձերբակալվել է Գյումրիում փետրվարին բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից Պատրաստ ենք անվճար օգնություն տրամադրել դիմակ չկրելու հիմքով տուգանքները բողոքարկելու հարցում Գյումրիում թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել 14-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Վլադիմիր Պուտինը առողջություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում ցուցարարները այրել են նախագահական եկեղեցին Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը մեր փոքրիկների համար պայծառ ու լուսավոր ապագա կառուցելու համար. Գագիկ Ծառուկյան Ելքը մեկն է․ հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը. Արտակ Զաքարյան Կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանն այդ բանկետին արդեն վարակակիր էր. Արթուր Ղազինյան Շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա կինը, 44 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո, դուրս է գրվել Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցման արդյունքներ Փաշինյանին ծննդյան առթիվ քաջառողջություն են մաղթում. Միշուստին Կառավարության անդամների համատարած թեստավորում չի նախատեսվում Վրաստանում սկսել են աշխատել ռեստորաններն ու առևտրի կենտրոնները Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Փաշինյաններին, բայց «ձեռքով չի կպել». այսօր նա ԱԺ-ում էր (տեսանյութ) Բախումներ,այրված շենքեր և մեքենաներ․ ԱՄՆ-ում ցույցերը շարունակվում են․ ՈՒՂԻՂ Մեր թեստի պատասխանը, ցավոք, դրական է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Մաուրո Իկարդին ստորագրել է պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ․ Ջանլուկա Դի Մարցիո Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցեց 6 միլիոնը «Բարսելոնան» Կոուտինյոին հաջորդ մրցաշրջանում ևս բաց կթողնի վարձավճարով Դետրոյթում 1 մարդ մահացել է ցույցերի ժամանակ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Լեոնարդո Բոնուչիին Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան Պենտագոնը պատրաստում է զինվորական ոստիկանությանը, որպեսզի մեկնեն Միննեապոլիս Իսրայելացի ոստիկանը կրակել ու սպանել է պաղեստինցի տղամարդուն Որոշում է կայացվել արգելափակել դեպի Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները Շուտով օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն կունենանք․ վարչապետ 358-ը՝ ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված է թոքային օդափոխման սարքին․ վարչապետը նոր թվեր ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը Զաքիր Հասանովի հայտարարությանը Ճեպազրույց պարետատան նիստից հետո. Նիկոլ Փաշինյան (ուղիղ միացում) Միննեապոլիսում թալանվել է ավելի քան 200 կառույց Հայաստան է տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի Ինչո՞ւ են գեներատորները այդքան կարևորվում բիզնեսում Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր հետ լուսանկար է հրապարակել (ֆոտո) Փաստը փաստ է մնում. սեղանին իրոք փուլային` Հայաստանի համար դավաճանական տարբերակն է. Հայկ Մարտիրոսյան Ատլանտայում ցուցարարները ներխուժել են CNN-ի գրասենյակ Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը. Փաշինյան (տեսանյութ) Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել 1 օրում 70 փախստական Լիբանանից վերադարձել է Սիրիա Մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի Մեկ շաբաթում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Անկարգությունների պատճառով ԱՄՆ-ի ազգային գվարդիայի զինվորականները բերվել են Ատլանտա Պաշտպանության նախարարությունը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը «Բարսելոնա»-ն ամեն ինչ անում է, որպեսզի իրականանա Պյանիչ-Արտուր փոխանակումը Մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը. ArmLur.am 5 օր՝ առանց տեղումների Ակնայում քաղաքացին իր 38-ամյա եղբոր դին գտել է ծառից կախված Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը պնդում է` մեղադրանքն անհիմն է ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի պատճառով փակվել է Սպիտակ տունը

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ: Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:

Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ, որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին:

Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձն աշխարհում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

Պետք է նշել, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը, սկսած 2008 թվականից, շուրջ 11 տարի ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը և ևս 6՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է:

Արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.

1. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ»:

2. Կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, վերը նշված փաստաթղթի համաձայն՝ ինստիտուտի ներդրման կարևորագույն սկզբունքներից է նաև այն, որ «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը երբևէ չպետք է ներդրվի այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ հանցանք կատարած անձանց շրջանցել քրեական հետապնդման իրականացումը և քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն, որ հանցավորության դեմ պայքարն առաջին հերթին պետք է իրականացվի քրեադատավարական գործընթացների շրջանակներում»:

3. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:

Ինչ վերաբերում է ինստիտուտի և փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փոխառնչությանը, ապա դա արձանագրվել է առաջին հերթին մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց հիման վրա միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից իրականացված Հայաստանի գնահատումների արդյունքներին մանրամասն անդրադարձ է կատարվել այս թեմայի առնչությամբ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ներկայացված նախորդ պարզաբանման մեջ:

Կարևոր ենք համարում արձանագրել, որ ինստիտուտների իմպլեմենտացման առնչությամբ մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 53-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է՝ երկրների կողմից որոշակի հոդվածների, այդ թվում՝ բռնագանձմանը վերաբերող դրույթների մասով վերապահումներ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումների բացակայությունը թույլ է տալիս եզրահանգել համապատասխան ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Նշված հարցերն արդեն, ինչպես ասացի, բավական երկար ժամանակ քննարկվում են, և մենք ահա կարծես հանգում ենք վերջնական հանգրվանի:

Ուզում եմ ևս մի քանի արձանագրում անել, թե ինչ միջազգային փաստաթղթերով է այս ինստիտուտը կարգավորվում.

1. Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան

2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

3. Միաժամանակ, փողերի լվացման, դրան նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում վերոնշյալ կոնվենցիաներին համապատասխան առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պարտականություն է սահմանվում նաև ՖԱԹՖ-ի (Ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի) 4-րդ հանձնարարականով:

Վերը թվարկված կոնվենցիաները վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից, արդեն ասացի, 2007 և 2008 թվականներին, իսկ ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման պարտավորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ:

Հարկ եմ համարում արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունն այս թեմայով որոշակի կոմունիկացիաներ և աշխատանքներ է իրականացրել միջազգային կառույցների հետ, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրման պահանջին են անդրադարձել տարբեր միջազգային կառույցներ՝ վերոնշյալ միջազգային փաստաթղթերին Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման շրջանակներում: Մասնավորապես՝

• Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցը:

• Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային Հայաստանի Հանրապետության համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հարգելի գործընկերներ, ըստ էության, այն, ինչ ասեցի, ասվածի մեջ որևէ նորություն չկա: Այս տվյալները մի քանի անգամ նաև հրապարակվել են, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից: Ես հարկ համարեցի, որ մենք այս քննարկման սկզբում ամփոփենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, որպեսզի հետագա քաղաքական շահարկումներից հնարավոր լինի զերծ մնալ: Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝

1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:

2. Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:

3. Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:

Ուզում եմ ասել, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով մենք ունենք շատ կոնկրետ խնդիրներ, որոնց հետ առնչվում ենք: Իհարկե, որոշ դեպքերում արդեն իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել. Գիտեք, որ և՛ Հատուկ քննչական ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, արդեն իսկ որոշ գործերով որոշակի տեղեկատվություն են փոխանցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որպեսզի նախկինում ապօրինի սեփականաշնորհված գույքերը վերադարձվեն պետությանը: Եվ սա, ըստ էության, այդ գործընթացի հետ առնչություն ունեցող երևույթ է: Բայց մենք այսօր զուտ ներդրումային միջավայրի առումով ունենք հետևյալ խնդիրը, որ բազմաթիվ ներդրողներ բախվում են հետևյալ պրոբլեմի հետ. ասենք, օրինակ, հասկանալի է, որ կա նաև հողեր ձեռք բերելու խնդիր: Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:

Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին:

դիտվել է 572 անգամ
Լողափում արված լուսանկարներում երևում են Գայանե Ասլամազյանի սեքսուալ ոտքերը (ֆոտո) Արցախի նախագահի երդմնակալության խնջույքին մասնակցած արցախցի բոլոր հրավիրյալները թեստավորվել են. News.am Պուտինը մաստեր կլաս ցույց տվեց ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան «Հարսնաքար»-ի նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ. Ամրամ Մակինյան Իշխանությունն ընդդիմության անկողին մտնելը կդարձնի ջրի ճամփա Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում Պետական դավաճանությո՞ւն, թե՝ Փաշինյանի դեմ նոր ոտնձգություններ...Նիկոլը լռում է 440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան 3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները «Հարցը տալուց մտածեք, թե ում եք տալիս եւ ինչ ձեւով եք տալիս». Դատախազը՝ «Սերժ Սարգսյանի մնացորդ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ «Յուվենտուսը» Պյանիչի փոխարեն կարող է թիմ հրավիրել Կոուտինյոյին Խոշոր ու ողբերգական ավտովթար Նեպալում․ բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ կան զոհեր և վիրավորներ Ինչո՞ւ իշխանությունը պաշտոնական խողովակներով չի արձագանքում և չի հերքում զենքի վաճառքի մասին տեղեկությունը․ Մ․ Սուքիասյան «Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին Բելառուսում «մայդան» չի լինելու․ Ալեքսանդր Լուկաշենկո Լիոնել Մեսսին այս ամռանը չի կարող անվճար հեռանալ «Բարսելոնայից» 17-ամյա պատանին կալանավորվել է՝ 21-ամյա երիտասարդի սպանության համար․ ՔԿ Ջորջ Ֆլոյդին նվիրված ցույցեր են ընթանում Լոնդոնում․ կան ձերբակալվածներ Իտալիան հունիսի 15-ից կարող է ընդունել ռուս զբոսաշրջիկներին Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք ԱՄՆ-ում ցույցերի մասնակիցներից 4000 հոգի ձերբակալվել է Գյումրիում փետրվարին բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից Պատրաստ ենք անվճար օգնություն տրամադրել դիմակ չկրելու հիմքով տուգանքները բողոքարկելու հարցում Գյումրիում թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել 14-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Վլադիմիր Պուտինը առողջություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում ցուցարարները այրել են նախագահական եկեղեցին Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը մեր փոքրիկների համար պայծառ ու լուսավոր ապագա կառուցելու համար. Գագիկ Ծառուկյան Ելքը մեկն է․ հրաժարվիր ու թույլ տուր, որպեսզի կարգի բերվի այս քաոսային միջավայրը. Արտակ Զաքարյան Կարելի է հաստատապես պնդել, որ Փաշինյանն այդ բանկետին արդեն վարակակիր էր. Արթուր Ղազինյան Շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա կինը, 44 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո, դուրս է գրվել Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցման արդյունքներ Փաշինյանին ծննդյան առթիվ քաջառողջություն են մաղթում. Միշուստին Կառավարության անդամների համատարած թեստավորում չի նախատեսվում Վրաստանում սկսել են աշխատել ռեստորաններն ու առևտրի կենտրոնները Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Փաշինյաններին, բայց «ձեռքով չի կպել». այսօր նա ԱԺ-ում էր (տեսանյութ) Բախումներ,այրված շենքեր և մեքենաներ․ ԱՄՆ-ում ցույցերը շարունակվում են․ ՈՒՂԻՂ Մեր թեստի պատասխանը, ցավոք, դրական է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Մաուրո Իկարդին ստորագրել է պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ․ Ջանլուկա Դի Մարցիո Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցեց 6 միլիոնը «Բարսելոնան» Կոուտինյոին հաջորդ մրցաշրջանում ևս բաց կթողնի վարձավճարով Դետրոյթում 1 մարդ մահացել է ցույցերի ժամանակ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Լեոնարդո Բոնուչիին Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան Պենտագոնը պատրաստում է զինվորական ոստիկանությանը, որպեսզի մեկնեն Միննեապոլիս Իսրայելացի ոստիկանը կրակել ու սպանել է պաղեստինցի տղամարդուն Որոշում է կայացվել արգելափակել դեպի Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները Շուտով օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն կունենանք․ վարչապետ 358-ը՝ ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված է թոքային օդափոխման սարքին․ վարչապետը նոր թվեր ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը Զաքիր Հասանովի հայտարարությանը Ճեպազրույց պարետատան նիստից հետո. Նիկոլ Փաշինյան (ուղիղ միացում) Միննեապոլիսում թալանվել է ավելի քան 200 կառույց Հայաստան է տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի Ինչո՞ւ են գեներատորները այդքան կարևորվում բիզնեսում Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր հետ լուսանկար է հրապարակել (ֆոտո) Փաստը փաստ է մնում. սեղանին իրոք փուլային` Հայաստանի համար դավաճանական տարբերակն է. Հայկ Մարտիրոսյան Ատլանտայում ցուցարարները ներխուժել են CNN-ի գրասենյակ Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը. Փաշինյան (տեսանյութ) Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել 1 օրում 70 փախստական Լիբանանից վերադարձել է Սիրիա Մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի Մեկ շաբաթում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Անկարգությունների պատճառով ԱՄՆ-ի ազգային գվարդիայի զինվորականները բերվել են Ատլանտա Պաշտպանության նախարարությունը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը «Բարսելոնա»-ն ամեն ինչ անում է, որպեսզի իրականանա Պյանիչ-Արտուր փոխանակումը Մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը. ArmLur.am 5 օր՝ առանց տեղումների Ակնայում քաղաքացին իր 38-ամյա եղբոր դին գտել է ծառից կախված Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը պնդում է` մեղադրանքն անհիմն է ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի պատճառով փակվել է Սպիտակ տունը
website by Sargssyan