Պաշտոնանկություն կառավարությունում՝ վարչապետի որոշմամբ
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ամալյա Ենգոյանին ազատել վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Ամալյա Ենգոյանին ազատել վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել է այդ մասին՝ մասնավորապես նշելով, որ նա կառավարության հնաբնակներից է, համարվում է ամենատեղեկացված ու բարեխիղճ պաշտոնյաներից մեկը, բայց տեղեկություններ կան, որ Փաշինյանը գոհ չէ նաև նրա աշխատանքից և սպասում է նրա՝ արձակուրդից վերադառնալուն պես ազատման դիմումը գրել տա»: