Որքանով է լյուքսեմբուրգյան ընկերությունը տեղական արտադրող համարվում. Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Իրականում քննարկում ենք չափազանց կարևոր մի օրենք, սա ուղղակի պետտուրքի բարձրացման օրենք չէ, այլ սա մի այնպիսի օրենք է, որը վերջնական ազդեցություն է ունենալու մեր քաղաքացիների կյանքի որակի վրա, շինարարության վրա, որը նշանակում է՝ ՀՆԱ-ի աճի և այլն: Այդ մասին այսօր ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին քննարկման ժամանակ, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Այստեղ մենք պետք է զերծ մնանք քաղաքական էմոցիոնալ տեքստերից և տարբեր տեսակի շահերից, որոնք բախվում են այս դահլիճում: Մենք դեռ կքննարկենք՝ ինչպես և ինչու: Տնտեսությունն անընդհատ դինամիկ փոխվող գործընթաց է, և այս առումով, մենք պետք է իսկապես կարողանանք այս օրենքի շրջանակում այնպիսի մոդել մտածենք, որովհետև հետագայում, այո, տարբեր ձևաչափերով առնչվելու ենք նմանատիպ խնդիրների: Արդյոք մենք պետք է պաշտպանե՞նք՝ որքանով և ինչպես, տեղական արտադրողին, թե՞ պաշտպանենք մրցակցությունը, մեր պետության մրցունակությունը և ի վերջո դրա արդյունքում էժան և որակյալ արտադրանք ունենալու հնարավորությունը»,- նշեց Թանդիլյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև տեղական արտադրողի խնդրին:
«Տեղական արտադրողը 75 տոկոս բաժնեմասով լյուքսեմբուրգյան ընկերություն է, և ուզում եմ մեզ տեղեկացնեք՝ ով է այս ընկերության վերջնական փայատերը, որքանով է այն տեղական արտադրող համարվում»,- նշեց Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում