Հրավիրվում են հնազանդ «զինվորներ»՝ ծառայության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին։
Հարկ ենք համարում հիշեցնել, թե նախքան էներգետիկայի և բնական պաշարների նախարությունում աշխատելը, որտեղ էր աշխատում Գարեգին Բաղրամյանը։
Նա ավելի քան 15 տարի աշխատել է ՀԾԿՀ-ում, եղել է սակագնային քաղաքականության սակագնային բաժին պետ։
«Էլեկտրիկ Երևանի»-ի ժամանակ հենց Գարեգին Բաղրամյանն էր դակել հոսանքը թանկացնելու՝ իշխանության պահանջը։
Հենց այս պահանջի արդյունքում էր, որ Բաղրամյան պողոտան փակվեց։
Իշխանությունների ճնշմանը ենթարկվելու՝ նրա անսկզբունքայնության արդյունքում էր, որ տասնյակ երիտասարդներ ծեծվեցին, հայտնվեցին ոստիկանական բաժանմունքներում, եղան նաև այնպիսիններ, որոնք դարձան քաղաքական ակտիվիստներ ու հայտնվեցին Ազգային ժողովում՝ այսօր արդեն՝ որպես պատգամավորներ։
15 տարվա երկար ու ձիգ աշպատանքային գործունեության արդյունքում որևէ մեկը Գարեգին Բաղրամյանից ձայն-ծպտուն լսե՞լ է արդյոք ընդդեմ մենաշնորհների: Իհա՛րե, ոչ։
Իսկ այս կառույցի նպատակն է պաշտպանել հանրային շահը, պաշտպանել փոքրին մենաշնորհներից: Գարեգին Բաղրամյանը երբևէ չի միջամտել այս կարևոր հարցերին, չի անելու նաև հիմա, ու սա է պատճառը, որ հնազանդ ծառայելու ունակություն ունեցողին այսօր Փաշինյանը ծառայեցնում է նաև իր համար։
Նույն լռությունն է պահպանելու նաև արդեն ՀԾԿՀ նախագահ դարձած Բաղրամյանը ջրի, հոսանքի թանկացումների հարցում՝ հիմնավորելու է դրանց անհրաժեշտությունը։
Ու այսպես, ձեռքի տակ ունենալով իր զինվորներին՝ Փաշինյանը գնում է Հանրապետականի ուղով՝ դեպի մերժման ճանապարհ։
NEWSPRESS.am