ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից, իշխանության կոնկրետ թևի հրահանգով են դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել ազատամարտիկին. Զոհրաբյան (տեսանյութ)
Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում ենՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցումԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս ենթարկվել է դաժան ծեծի. փաստաբան
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին
Վազող տողեր

Հերթական սերիան նկարված է, մնում է «մուծվելը»

Տևական ժամանակ հասարակությունը բեմադրված շուների ականատես չէր եղել: 
Հիշեցնենք, որ թոփ շուների տասնյակին են դասվում Սերժ Սարգսյանի եղբոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Սերժ Վաչոյի, Մանվել Գրիգորյանի տներում սև ժիլետավոր ԱԱԾ-ականների այցերը։

Մամուլի էջերում արդեն տևական ժամանակ է` նախկին պաշտոնյաների տներ ուժայինների ներխուժումները չեն հայտնվում, ուստի ժամանակն էր լրացնել բացն ու բեմադրել այդ ֆիլմի հերթական սերիան, ինչն էլ այսօր տեղի ունեցավ։

Պարզվում է՝ մինչ ԴԱՀԿ նախկին պետ ու նախկին հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարուցված քրեական գործով զբաղվող քննիչին տալիս է Մոսկվայում իր բնակության վայրի հասցեն ու հայտնում, որ չի թաքնվելու նախաքննությունից, Հատուկ քննչական ծառայությունը որոշում է խուզարկություն իրականացնել Միհրան Պողոսյանի բնակարանում, իսկ ԱԱԾ-ի սևժիլետավոր ջլապինդ տղաներն էլ ապահովում են խուզարկության բնականոն ընթացքը։

Եթե Սաշիկ Սարգսյանի տանից խուզարկության արդյունքում ՀՔԾ և ԱԱԾ աշխատակիցները հանեցին թանկարժեք նկարներ, Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներից մեծ թվով զենք ու զինամթերք, Սերժ Վաչոյի տանից ու ավտոտնակից էլ՝ տոպրակներով գումարներ, Միհրան Պողոսյանի տան խուզարկության ավարը շատ ավելի համեստ էր․ մեկ-երկու փոքրիկ արկղ, մոնիտոր և ինչ-որ փաստաթղթեր։

Թե ինչ ունեցանք Հովիկ Աբրահամյանի, Սերժի Վաչոյի, Սաշիկ Սարգսյանի տան խուզարկություններից հետո, հիշում ենք բոլորս․ նրանց մասին գրեցին, հետո հարուցվեց քրգործ: Որևէ մեկը կալանավորված չէ, փողերը «մուծվել» են ու կոռուպցիոներ թալանչիները հանգիստ վայելում են կյանքը։ Սրան զուգահեռ ունենք կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության իմիտացիա ու վարչապետի կողմից աջ ու ձախ հպարտանալու առիթներ՝ ընդհուպ ԵԽԽՎ ամբիոնից։

Ակնհայտ է, որ նույն սխեման է գործելու նաև Միհրան Պողոսյանի պարագայում, եթե իհարկե, նա չարժանանա ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ փամփուշտները փոխած Վահագն Հարությունյանի կամ 14 մլն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արամ Հարությունյանի ճակատագրերին. Ռուսաստանը նրանց պարզապես չի արտահանձնում Հայաստանին։

Լավագույն դեպքում, պետք է մնանք կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում փողերը «մուծվելու» հույսին․ մինչ այս պահը գործող միակ տարբերակը դա է, իսկ քանի որ երեկ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանն ասաց, որ փողեր «մուծվելու» գործընթացի տեմպերն իրեն չեն բավարարում, չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը «մուծվի» շատ ավելի շատ զրոներով, քան ասենք Սաշիկը․․․

NEWSPRESS.am