Արտակարգ դեպք՝ Երևանում. հրազենային վիրավորումով՝ պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, գրպանում՝ երկտող. Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում