Դուք դասախոս չեք, դադարեք պատգամավորներին ասել, թե ով ինչ գիրք ու օրենք կարդա. Լենա Նազարյանը՝ Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Գևորգ Պետրոսյանին ուզում եմ հիշեցնել՝ Դուք այստեղ դասախոս չեք, որ պատգամավորներին ասեք, թե ով ինչ գիրք ու օրենք կարդա:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ արձագանքելով Պետրոսյանի կողմից իմքայլականներին ուղղված հորդորին, թե Սահմանադրություն կարդացեք:
«Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը նրան չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի խայտառակություն են: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանի երկրորդ քաղաքն այն վիճակի է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել»,- ասաց Լենա Նազարյանը:
Նա հորդորեց Գևորգ Պետրոսյանին որևէ մեկին կամ որևէ մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել վերին հեղինակություն և դրոշակ:
«Հիմա քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու մասին է, այլ ավելի ավելի ազնիվ, ավելի պատասխանատու և խիզախ լինելու մասին»,- ասաց Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում