Հայտնի են «Պուլիցերյան» մրցանակի դափնեկիրները
Նյու Յորքում հայտարարվել են «Պուլիցերյան» մրցանակի դափնեկիրների անունները: Ընդհանուր առմամբ թվով 14 մարդ է արժանացել մրցանակին՝ տարբեր անվանակարգերում:
The New York Times պարբերականի լրագրողական խումբը, ովքեր շուրջ մեկ ու կես տարի լրագրողական հետաքննություն են անցկացրել և պարզել, որ ԱՄՆ նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը իրականում ֆինանսական խնդիրներ ունի, ևս դարձել են մրցանակակիր:
Երգչուհի, երգահան Արիտա Ֆրանկլինը հետմահու ևս արժանացել է «Պուլիցերյան» մրցանակի: Մրցանակը հանձնվում է 1917 թվականից սկսած: Այն հանձնվում է լրագրության, հետաքննական լրագրության, ինչպես նաև գեղարվեստական ժանրում հանդես եկող և աչքի ընկած ստեղծագորողներին: