«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը
«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գլխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթում մարզիչներին` հետագա կարիերայում: