«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի վերջին ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի վերջին ֆիլմի թրեյլերը արդեն հայտնվել է համացանցում: Թրեյլերում երևում են նախկին ֆիլմում հանդես եկած դերասաններ՝ Օսկար Այզեկը, Ջոն Բոյեգան և Ադամ Դրայվերը:
«Աստղային պատերազմների» վերջին՝ 9-րդ ֆիլմի անունն է «Աստղային պատերազմներ. Սքայվոքերի վերածնունդը»:
Ֆիլմի ռեժիսորը Ջեյ Ջեյ Աբրահամսն է, ով նկարահանել էր «Աստղային պատերազմներ»-ի 7-րդ ֆիլմը, իսկ վերջին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա այս տարվա դեկտեմբերի 19-ին: