Ամերիկացի ռեպերի թաղման ժամանակ կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր
Ամերիկացի ռեպեր Nipsey Hussle-ի թաղման արարողության ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել արարողությանը ներկա գտնվող մարդկանց ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ չորս հոգի վիրավորվել է, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է:
Կրակոցներն սկսվել են այն ժամանակ, երբ ռեպերի մարմինը տեղափոխելիս են եղել Հարավային Լոս-Անջելես, որտեղ ծնվել ու մեծացել է ռեպերը: Ռեպերին հրաժեշտ տալու արարողությունը հենց սկզբից էլ անհարթ է ընթացել, նրա հոգեհանգստի արարողության ժամանակ հազարավոր մարդկանց շրջանում, ովքեր եկել էին վերջինիս հրաժեշտ տալու, իրարանցում է սկսվել ու հրմշտոց, որի հետևանքով 19 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 33-ամյա ռեպեր Nipsey Hussle-ին սպանվել էր ապրիլի 1-ին իր սեփական հագուստի խանութի ուղղությամբ արձակած կրակոցներից: