Հայտնի է 2018 թվականի լավագույն լուսանկարը
Ամստերդամում հայտարարվել է World Press Photo 2019 հաղթող լուսանկարը: Գլխավոր մրցանակը ստացել է 51-ամյա լուսանկարիչ Ջոն Մուրը, ով նաև «Պուլիցերյան» մրցանակակիր է:
Լուսանկարում պատկերված է արտասվող փոքրիկ աղջնակը, այն պահին, երբ ԱՄՆ սահմանապահները խուզարկում են նրա մորը, ով փորձում էր հատել Մեքսիկայի հետ սահմանը:
World Press Photo-ի ժյուրիի անդամները նշել են, որ լուսանկարը ցուցադրում է, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոqեբանական բռնությունը:
Լուսանկարն արվել է 2018 թվականի հունիսին: